17 05 2024

Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի, կմտածեմ․ Բաբկեն Թունյան



Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին, բայց նման անհրաժեշտություն չկա։

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ի պատասխան լրագրողների հարցին՝ պատրա՞ստ է հանդիպել Բագրատ Սրբազնաի հետ, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Ճշտող հարցին՝ օրակարգը պարզ չէ՞, վարչապետի հարաժարականն է, Թունյանը պատասխանեց․

«Ես գիտեի, թե Կիրանցի, Ոսկեպարի մասին է, անվտանգությունն է։ Ես գիտեի, թե դա է»։

Թունյանը նշեց, թե Շարժումն ընթանում է, մարդիկ իրենց տեսակետն են արտահայտում, անհնազանդության ակցիաներ են անում։

«Սա շատ նորմալ է, եթե օրենքի հետ խնդիր է լինում համապատասխան գործողություններ են լինում, ժողովրդավարական երկրին հարիր գործընթացներ են։

Հիմա եթե իրենց կհաջողվի ժողովրդի մեծամասնությանը համոզել կամ իմփիչմենթի գործընթացն ավարտին հասցնել, ինչքան գիտեմ ժամկետներ են նշում, այդ գործընթացը կարող են տանել առաջ, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- հայտարարեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ