25 09 2024

Բա որտեղի՞ն պետք է սեղմեր. ՔՊ-ականը՝ Փաշինյանի՝ Էրդողանի գրքով լուսանկարի մասին



Բա որտեղի՞ն պետք է սեղմեր, գիրքն ի՞նչ դիրքով պետք է լիներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Էրդողան հայտնի լուսանկարին:

«Որտեղ էր հանդիպումը, ժպտում էր, թե չէր ժպտում, կամ չգիտեմ՝ ինչ դիրքով էին նստած, գիրքն ինչպես էր պահել։ Դրանք, իմ կարծիքով, երկրորդական հարցեր են: Եթե մարդը գնում է հանդիպման որևէ երկրի ղեկավարի հետ՝ պետք է դեմքի «նամռոտ» արտահայտությամբ և չուզելո՞վ գնար»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ