«Առաջարկվում է պրոգրեսիվ հարկային համակարգի փոխարեն համահարթեցված դրույքաչափ կիրառել»,- անդրադառնալով հարկային օրենսգրքում փոփոխություններին, մամուլի ասուլիսում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Բոլորի համար սահմանվում է 23 տոկոս, շատ աշխատավարձ ստացողն ու քիչը վճարելու են նույն չափով եկամտային հարկ, ինչը, ըստ տնտեսագետի, անարդար ու անազնիվ մոտեցում է: Ըստ էության, խափանվում է սոցիալական արդարությունը և հասարակությնան մեջ համերաշխության զգացումը: Շատ ունեցողը պետք է հարաբերականորեն շատ վճարի, քանի որ պետությունը շատ ունեցողի համար շատ ծառայություններ է մատցուցում:
«Կառավարությունը գնում է ծայրահեղ լիբերալ տարբերակով՝ ամեն ինչ թողնելով շուկային: Շուկան կկարգավորի, շուկան կբաշխի: Բայց շուկան անարադարացի է բաշխում: Այս հարկային քաղաքականության հետևանքով եկամուտների բևեռացվածություն է լինելու: Մենք պետք է բացառենք նման հարկային օրենսդրության ընդունումը: Սա տանում է սոցիալական բունտերի»,- ասաց տնտեսագետը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը