17 05 2019

ԵԱՏՄ-ում ցեմենտի միասնական շուկա ձևավորելու քայլեր են արվում

ԵԱՏՄ-ում ցեմենտի միասնական շուկա ձևավորելու քայլեր են արվում

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԵՏՄ-ում ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու թեմայով խորհրդակցություն:

«Խորհրդակցության արդյունքներով նախատեսվել են ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու ուղղությամբ հստակ քայլեր, որոնք ԵԱՏՄ անդամ պետությունների արտադրողներին թույլ կտան առանց սահմանափակումների ցեմենտի փոխադարձ մատակարարումներ իրականացնել»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Որոշումներ կայացնելու համար խորհրդակցության արդյունքները կներկայացնեն ԵՏՀ խորհրդի հերթական նիստում՝ մայիսի 28-ին, Նուր-Սուլթան քաղաքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ