21 03 2019

ԵԱՏՄ տարածքում ռոումինգը կչեղարկվի․ Տիգրան Սարգսյան

ԵԱՏՄ տարածքում ռոումինգը կչեղարկվի․ Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ աշխատում են ԵՏՄ երկրների տարածքում ռոումինգի չեղարկման ուղղությամբ:

«ԵԱՏՄ-ում ռոումինգի արժեքը, այդ թվում նաև մեր ակտիվ գործունեության շնորհիվ կրճատվել է: Այստեղ ազդեցություն ունի նաև տարածության մասշտաբը: Չմոռանանք, որ Ռուսաստանի տարածքում ռոումինգը չեղարկվել է միայն նախորդ տարի: Մենք աշխատանքներ ենք տանում որոշ ընկերությունների հետ, որոնք գործունեություն են ծավալում ԵԱՏՄ ամբողջ տարածքում, որպեսզի այդ մոտեցումը կիրառվի ԵՏՄ ողջ տարածքում», - նշելէ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ ռոումինգի չեղարկման կոնկրետ ամսաթվերի մասին խոսելը դեռ վաղ է․ խորհրդակցություններ պետք է անցկացվեն բիզնես ոլորտի և բջջային կապի օպերատորների հետ:   

«Սական ինտեգրացիոն գործընթացները, անշուշտ, կհասնեն ռոումինգի չեղարկամը»,- եզրափակել է Տիգրան Սարգսյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ