2015 թվականից «Ռուս ընդ Հար» ընկերությունը շահագործման հանձնեց «Տիգրան Մեծ» հիդրոէլեկտրոկայանը, որն արտադրում է էլեկտրաէներգիա և վաճառում Հայաստանի էլեկտրական ցանցերին։ Ընկերության տնօրեն Ժիրայր Մանուկյանը նշում է, որ Հայաստանի բազմաթիվ առևտրային բանկերից որոշեցին համագործակցել «Ամերիաբանկի» հետ՝ որպես ամենահուսալի ֆինանսական գործընկեր․ «Ամերիաբանկի» պայմաններն ամենալավն էին, որոշեցինք աշխատել ամերիաբանկի հետ, շատ հեշտ էր»։
«Ամերիաբանկն» աջակցում է ընկերության՝ ոչ միայն ավանդական էներգիայի արտադրման նախագծերին, այլ նաև այլընտրանքայինններգիայի արտադրության զարգացմանը։ «Ռուս ընդ Հար» ընկերությունը գործարկել է արևային կայան բանկի հետ համագործակցությամբ․ «Ունենք արևային էլեկտրակայան Շողակաթ համայնքում, կոչվում է Շորժա 1, 1 մգվտ հզորությամբ, որը սկսել ենք շահագործել արդեն մեկ շաբաթ»։
ՍՊԸ տնօրենը նշում է, որ «Ամերիաբանկի» հետ տարբեր նախագծերի շուրջ համագործակցությունը շարունակվելու է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը