26 10 2024

Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել. Ամերիաբանկը Տուն էքսպոյում է. տեսանյութ, լուսանկարներ



Հոկտեմբերի 25-27-ը Մերիդիան էքսպո կենտրոնում տեղի է ունենում անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսը՝ «Տուն Էքսպո 2024»-ը:

Տուն Էքսպոյում ներկայացված է նաև հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը՝ իր «My Home» հարթակով:

Էքսպոյի այցելուներն Ամերիաբանկի տաղավարում կգտնեն հիփոթեքային վարկավորման՝ իրենց նախընտրություններին ու կարիքներին համապատասխանող տարբերակը՝ անկախ նրանից տունը Երևանում է, մարզերում թե արտերկրում, գնորդը Հայաստանի ռեզիդենտ է թե Սփյուռքի ներկայացուցիչ։

Տաղավարի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հիփոթեքային վարկավորման բազմաթիվ առաջարկներին և ցանկության դեպքում ձեռք բերելու անշարժ գույք տեղում։

 

MyHome․ Հիփոթեքային վարկ՝ Երևանում և մարզերում տուն գնելու համար

MyHome հարթակն առաջինն ու միակն է շուկայում, որն առաջարկում է առաջնային շուկայից անշարժ գույք գնելու ամբողջական օնլայն լուծում՝ տան ընտրությունից մինչև հիփոթեքային վարկավորման հաստատում։ Հաճախորդները միայն պետք է այցելեն նոտարական գրասենյակ՝ պայմանագրերի վավերացման համար։

MyHome հարթակում ներկայացված է 70 կառուցապատողի 133 նախագիծ՝ ավելի քան 3700 բնակարանով։ Այս տարվանից հարթակում արդեն իսկ ներկայացված են նաև երկրորդային շուկայի առաջարկները՝ 31 բրոքերի կողմից առաջարկվող 1000-ից ավելի բնակարան:

էքսպոյի այցելուները կստանան հատուկ առաջարկ առաջնային շուկայից տան ձեռքբերման օնլայն վարկի համար՝ տարեկան 12,5% (13%-ի փոխարեն)։

 

Քո տունը Հայաստանում․ Հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար

Անկախ բնակության երկրից` Սփյուռքի մեր հայրենակիցները կարող են դիմել Ամերիաբանկ հիփոթեքային վարկավորման համար և գնել, վերանորոգել կամ կառուցապատել տուն Հայաստանի ցանկացած անկյունում։

Վարկը տրամադրվում է՝ անկախ դիմողի բնակության վայրից, անկախ ՀՀ-ում գրանցված եկամուտ ունենալու հանգամանքից և առանց տրամադրման ու սպասարկման վճարների։

Ներդրումային վարկ արտերկրում տուն գնելու համար

Ամերիաբանկի ներդրումային վարկը Հայաստանում 1-ին և դեռևս միակ վարկատեսակն է, որով հնարավոր է գնել անշարժ կամ շարժական գույք արտերկրում և դրանով լրացուցիչ եկամուտներ ստանալ: Վարկի համար կարելի է դիմել նաև որպես ֆիզիկական անձ ՀՀ-ի և արտերկրի ընկերություններում բաժնեմաս գնելու կամ բիզնեսում ներդրում կատարելու համար:

Ներդրումային վարկերի համար Ամերիաբանկն էքսպոյի այցելուներին առաջարկում է բանկի ստանդարտ տոկոսադրույքից 1%-ով ավելի ցածր տոկոսադրույք դրամային, դոլարով և եվրոյով վարկերի համար, համապատասխանաբար՝ 13%, 9,5% և 7,5% տարեկան տոկոսադրույք։

Տուն էսքպոյի բոլոր երեք օրերի ընթացքում Ամերիաբանկի փորձառու մասնագետները տեղում իրականացնում են խորհրդատվություն հիփոթեքային վարկավորմամբ տուն գնել ցանկացող այցելուների համար։


Նշենք, որ Ամերիաբանկը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը հիփոթեքային վարկերի շուկայում՝ շուկայի 22% մասնաբաժնով և ավելի քան 285 մլրդ դրամ վարկային պորտֆելով (30․09․2024թ․ դրությամբ): Հատկանշական է, որ 2024թ. առաջին 9 ամսում  բանկի հիփոթեքային վարկերի մոտ 50%-ը տրամադրվել է օնլայն՝ MyHome հարթակի միջոցով։


Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ