Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և նախագծի շրջանակում իրականացվող երեք արշավները՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա»։ Նախագծի և արշավների նպատակն է միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության իրականացման շուրջ և միասին բարելավել կյանքի որակը:
Երևանում կայացած մամուլի ասուլիսի շրջանակում Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ու Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրին արշավների նպատակներն ու մասնակցության մանրամասները։
1․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան». ԿՍՊ ուղղության ընտրություն
Ամերիաբանկը հրավիրում է բոլորին միանալ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավին ու այս անգամ միասին ընտրել այն ոլորտները, որոնց ուղղվելու է Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը։
Քվեարկության ուղղությունները 8-ն են՝ երեխաների առողջություն, կրթություն, կայուն զարգացում, ՓՄՁ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, մշակույթ և սպորտ։ Քվեարկությունն անցկացվելու է հոկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Նշենք, որ այս բոլոր ուղղություններով Ամերիան առ այսօր իրականցրել է ավելի քան 2,7 մլրդ ՀՀ դրամի բարեգործական և ԿՍՊ նախագծեր:
2․ «Իմ Ամերիա, իմ տուն»․ գովազդային մեծ վիճակախաղ
Մինչև տարեվերջ Ամերիան կազմակերպում է մեծ վիճակախաղ, որով ընդգծում է Հայաստանում ապրելու և այստեղ հիմնավոր հաստատվելու կարևորությունը` Բանկի գործող և նոր հաճախորդների հնարավորություն ընձեռելով շահել բնակարան Երևանի նորակառույցներից մեկում։ Մեծ խաղարկությանը մասնակցելու համար հաճախորդները կարող են կուտակել պրոմո կոդեր մինչև դեկտեմբերի 31-ը։
Պրոմո կոդ ստանալու տարբերակները բազմազան են՝ բացել հաշիվ Ամերիաբանկում, պատվիրել քարտ, մուտք գործել MyAmeria, կատարել գործարքներ MyAmeria-ով, վճարել MyPay-ով, կատարել գործարքներ MyInvest-ով և հրավիրել ընկերներին` դառնալու Ամերիաբանկի հաճախորդ, օնլայն հարթակներով ստանալ հիփոթեք և ավտովարկ, ինչպես նաև բացել հաշիվ Ամերիա Բիզնես հարթակով:
Որքան շատ պրոմո կոդեր ստանան հաճախորդները, այնքան կմեծանա նրանց՝ տուն շահելու հավանականությունը:
3․ «Իմ Հայաստան, իմ ապագա»․ մրցույթ ուսանողների համար
Այս նախագծի շրջանակում իրականացվող երրորդ արշավի նպատակն է բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին. Ամերիաբանկը և VISA-ն հայտարարում են մրցույթ Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար, որի շրջանակում բացահայտված լավագույն երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու երեք մրցանակ:
Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել 2024-2025 ուս. տարվա ուսանողները, ովքեր Ամերիաբանկի VISA Student քարտապան են, ընդ որում.
Նախագծերի գնահատումն իրականացնելու է անկախ ժյուրին, որի կազմում կլինեն Ամերիաբանկի ներկայացուցիչներ, VISA-ի ներկայացուցիչը և անկախ մասնագետներ տարբեր ոլորտներից:
«Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում իրականացվող բոլոր երեք մանրամասները և մասնակցության պայմանները ներկայացված են ameriabank.am կայքում:
Միջոցառման շրջանակում Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նաև ամփոփ ներկայացրեց Բանկի գործունեության վերաբերյալ մի քանի ցուցանիշ։ Մասնավորապես՝
«Անչափ ուրախ ենք, որ յուրաքանչյուր ձեռքբերում, որ գրանցում ենք մենք, իր արձագանքն է գտնում Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մեր երկրում ապրող քաղաքացիների և բիզնեսի կյանքում»,- նշեց Արտակ Հանեսյանը։
Մանրամասն տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը