Ներկայումս Հանրապետության առանձին շրջաններում ձվի պահանջարկը չի բավարարվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Երբ տասներկու օրը առաջ նշեցի, որ սպասվում է ձվի դիֆիցիտ, իշխանություններին քծնող մի շարք մասնագետներ շտապեցին հայտարարել, ամեն ինչ նորմալ է:
Ներկայումս Հանրապետության առանձին շրջաններում ձվի պահանջարկը չի բավարարվում, և դրա պատճառը կարող է լինել նախորդ տարվա համեմատ ձվի ներմուծման ծավալների կրճատումը, սահմանափակումները: ՀՀ ՏՄՊՊՀ-ն պետք է նախաձեռնի ուսումնասիրություն այս իրավիճակը վերլուծելու և համապատասխան գնահատական տալու ուղղությամբ»,- նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը