03 12 2018

ՀՀ տնտեսական կանխատեսումը դրական է

ՀՀ տնտեսական կանխատեսումը դրական է

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի համար արտասահմանյան եւ ազգային արժույթում էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը հաստատել է «B+» մակարդակում՝ դրական կանխատեսմամբ:

Հայաստանի վարկանիշները հավասարակշռում են դրամավարկային քաղաքականության հուսալի կառուցվածքը եւ բնակչության մեկ շնչի համար ավելի բարձր ցուցանիշները, ինչպես նաեւ կառավարման ցուցանիշները՝ պետական եւ արտաքին մեծ պարտքերի եւ որոշ հարեւան երկրների հետ լարված հարբերությունների ֆոնին:

Գործակալությունը կանխատեսում է, որ դեֆիցիտը անցյալ տարվա 4.8 տոկոսի համեմատ կնվազի ՀՆԱ-ի մինչեւ 2.2 տոկոս:

«Հայաստանը շարունակել է մակրոտնտեսական եւ ֆիանսական կայունություն ցուցադրել ողջ տարվա ընթացքում, որը տարբերվում էր քաղաքական անկայանությամբ, ինչպես նաեւ ՌԴ հետ կապված աշխարհաքաղաքական լարվածությամբ եւ զարգացող երկրների շրջանում ավելացրել  ռիսկերի կանխարգելման աստիճանը, ինչը արտացոլում է քաղաքականության նկատմամբ վստահությունը եւ տնտեսական եւ քաղաքական ցնցումները հաղթահարելու ունակության բարձրացումը»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում:

Fitch-ի փորձագետները շեշտում են, որ 2018 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 5 տոկոսի մակարդակում, իսկ հաջորդ տարի կնվազի մինչեւ  4.2 տոկոս:

Նշվում է, որ բանկային համակարգը կայուն է մնում եւ այս տարվա ապրիլ-մայիս ամիսների  իրացվելիության ապակայունացնող ճնշման ազդեցությունը չի զգացվում:

Fitch-ում կարծում են, որ «Հայաստանում սոցիալական եւ քաղաքական կայունությունը կշարունակվի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտության այն աստիճան երկարատեւ էսկալացիա չի լինի, որը կազդի տնտեսական եւ ֆինանսական կայունության վրա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ