24 12 2021

Սուտ խոստումներն ու լավ ապրելու մարող հույսը. Տնտեսական ցուցանիշներ



ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը տեսանյութով ներկայացրել է տնտեսական ցուցանիշներ, որոնք արտացոլում են ՀՀ սոցիալական իրավիճակը: Ներկայացված է նվազագույն աշխատավարձի չափը, կենսաթոշակի չափերը, բյուջեի կանխատեսումները:

Ըստ այդմ՝ 2021 թվականին ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրում, քան 2020-ին, երբ առկա էին COVID-19-ի տնտեսական սահմանափակումները և պատերազմի տնտեսական հետևանքները: Իսկ 2020-ին 0.6 տոկոսային կետով աճել է աղքատության մակարդակը, որի գործոնները սաստկացել են 2021-ին և պահպանվելու են 2022-ին: Հաջորդ տարվա բյուջեի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները ավելի վատ են ապրելու, քան այս տարի:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ