13 11 2018

Ներդրվել է հարկ վճարողների առցանց գրանցման համակարգ. Միքայել Փաշայան



Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ 2018 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները:

Մասնավորապես ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ներդրվել է ուղևորային մաքսային հայտարարագրերի համակարգը:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ Միքայել Փաշայանը նշել է, որ նախատեսվում է «Մեծ տվյալների» (big data) մշակման և վերլուծության հիման վրա թիրախների հայտնաբերման նոր մեխանիզմների կիրառում և ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում: Արդյունքում հնարավոր կլինի նաև իրականացնել ստվերային տնտեսության վերլուծություն և փոխկապակցված հարկ վճարողների հայտնաբերում՝ ըստ ոլորտների, հարկային մարմին ներկայացված հաշվարկ/հաշվետվություններում արտացոլված տվյալների, երրորդ անձանցից ստացված տվյալների, մաքսային մարմիններ ներկայացված տեղեկատվության համաձայն:

Նա նաև տեղեկացրեց, որ Վերին Լարսի անցակետում կուտակումների խնդիրներով կզբաղվի Հայաստանի ՊԵԿ-ի մշտական ներկայացուցիչը:

Նա հիշեցրեց, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հոկտեմբերի վերջին Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Սագանելիձեի հետ հանդիպման ժամանակ տեղեկացվել էր, որ վրացական կողմը մտադիր է 6 նոր թունելներ և այլընտրանքային ճանապարհ կառուցել դեպի Ռուսաստան:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ