Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 95 միլիարդ 131 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 228 միլիարդ 74 միլիոն դրամ։
Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որից մուտքերը կազմել են ավելի քան 83 մլրդ դրամ: 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում նույնպես ԶՊՄԿ-ն առաջին հորիզոնականում էր ավելի քան 64 մլրդ դրամ հարկային մուտքով։
Խոշոր հարկատուների ցանկում 2-րդ տեղում է «Մոբայլ Սենթր Արթը»` ավելի քան 49 մլրդ դրամ մուտքով։ Այս ընկերությունը 2024 թ.–ի երկրորդ եռամսյակում կրկին երկրորդ հորիզոնականում էր` ավելի քան 32 մլրդ հարկային մուտքով։
Ցանկի 3-րդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է` ավելի քան 39 մլրդ դրամի հարկային մուտքով։ 2024 թ.–ի երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 4–րդ հորիզոնականում էր` ավելի քան 23 մլրդ դրամ մուտքով։
Խոշոր հարկատուների ցանկում 4-րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է` ավելի քան 36 մլրդ դրամի հարկային մուտքով։ 2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 3-րդ հորիզոնականում էր` ավելի քան 27 մլրդ դրամով։
Ցանկի 5-րդ տեղում «Փրիթի Ուեյ» ընկերությունն է` ավելի քան 27 մլրդ դրամի հարկային մուտքով։ 2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում կրկին հինգերորդ հորիզոնականում էր` ավելի քան 17 մլրդ դրամ հարկային մուտքով։
Խոշոր հարկատուների ցանկի 6-րդ տեղում «Ամերիաբանկ» ընկերությունն է` ավելի քան 20 մլրդ հարկային մուտքով։ 2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում կրկին 6-րդ հորիզոնականում էր` ավելի քան 17 մլրդ դրամ հարկային մուտքով։
Ցանկի7-րդ տեղում «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերությունն է` ավելի քան 17 մլրդ հարկային մուտքով։ 2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 8-րդ հորիզոնականում էր` ավելի քան 9 մլրդ դրամ հարկային մուտքով։
9-րդ հորիզոնականում «Վիվա Արմենիա» ընկերությունն է` ավելի քան 14 մլրդ հարկային մուտքով։ 2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 7-րդ հորիզոնականում էր` ավելի քան 10 մլրդ դրամ հարկային մուտքով։
Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Սիթի» ընկերությունը, որը 2024 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ավելի քան 13 մլրդ հարկային մուտք է կատարել։
2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում կրկին տասներորդ հորիզոնականում էր` ավելի քան 9 մլրդ դրամ հարկային մուտքով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը