31 10 2018

Բնակչության զգալի մասը խնայողությունները դեռ բարձի տակ է պահում



Հոկտեմբերի վերջին օրն աշխարհի տարբեր երկրներում նշվում է որպես Խնայողությունների համաշխարհային օր։ Արդեն 7 տարի է խնայողությունների համաշխարհային օրը նշվում են նաև հայաստանյան բանկերը:

Հոկտեմբերի 31-ին ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էին համաժողով, որի ընթացքում հանրությանը ներկայացրեցին խնայողության համաշխարհային օրվան նվիրված հատուկ առաջարկները և խորհուրդներ տվեցին խնայողություններ անելու ճիշտ տարբերակների մասին:

Համաժողովին հաջորդեց «Խնայողությունների էքսպո» հայաստանյան բանկերի մասնակցությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ