Ուկրաինան Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ կապված այնտեղից ՀՀ ներկրվող պողպատե որոշ խողովակների համար սահմանված հակադեմպինգային մաքսատուրքերի հետ, գրոում է Rusarminfo․ru-ն՝ հղում տալով Reuters-ին։
Դիմումի մեջ Ուկրաինայի ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ-ն պետք է իջեցնի մաքսատուրքերը՝ պնդելով, որ դրանք բարձր են նախատեսվածից ու սահմանվել են սխալ որոշումների հիման վրա:
Ինչպես հաղորդվում է, նույն բողոքով Ուկրաինան դիմել է կազմակերպությանը նաև Ղրղզստանի ու Ղազախստանի դեմ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը