13 10 2018

Ներդրողները դասեր են վերցնում «Լիդիանի» դեպքից. Գագիկ Մակարյան․ 168․am

Ներդրողները դասեր են վերցնում «Լիդիանի» դեպքից. Գագիկ Մակարյան․ 168․am

«Իմ կարծիքով՝ նկատի ունեն այն, ինչ մենք բոլորս ենք ասում՝ հիմնականում պետական ապարատը, նախարարությունները մի քանի պատճառներով կիսալճացած ռեժիմով են աշխատում, ակտիվ չեն, մենեջմենթի, պրոֆեսիոնալիզմի, ժամանակի կառավարման խնդիր ունեն, կարևորը երկրորդականից հասկանալու, ապարատի ուռճացվածության խնդիր ունեն, գործընկերների հետ չերկխոսելու պատճառով ինֆորմացիայի պակաս ունեն։ Կարծում եմ՝ այդ բոլորն ի նկատի ուներ դեսպանը»,- 168.am-ին ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հորդորը, որ ՀՀ կառավարությունը պետք է արագ գործի։

Գ. Մակարյանի խոսքով՝ փոքր ներդրումներ սփյուռքահայերի, տեղացիների կողմից, որ 2-3 մլն դոլարի չափով են, կիրականացվեն, բայց խոշոր կորպորացիաները կգան ավելի ուշ։ Նա նշեց, որ տարբեր ներդրողներ դիմում են նաև միությանը, բայց անվանական նշելը ճիշտ չի լինի, որովհետև եթե պրոցեսը շարունակվում է, կարիք չկա այդ մասին բարձրաձայնել։

«Ներդրողները դասեր են վերցնում նաև «Լիդիանի» դեպքից, որը 400 մլն դոլարից ավելի  խոշոր ներդրումային փաթեթ է։ Դեսպանը խոսեց հանքարդյունաբերության մասին, «Լիդիանին» էր վերաբերում։ Կառավարությունը պետք է ուշադիր լինի, թե ինչպես կավարտվի «Լիդիանի» գործը։ Եթե այն հավատ ներշնչի, լինի միջազգային փորձաքննություն, ապացուցվի, որ իրականում խախտումներ են եղել, ապա արդարացված կլինի, և կառավարությունը կարող է ասել, որ չի գործի ի վնաս ժողովրդի։

Նա նշեց, որ խոշոր կորպորացիաները հետևում են նաև «Լիդիանի» գործին, որովհետև այդտեղ կան ամերիկյան, եվրոպական բաժնետերեր, ու պետք է հասկանան, թե ինչպես է ավարտվելու այդ նախագիծը։

«Շատ կարևոր է նաև, որ պետությունը հստակություն մտցնի իր քաղաքականության մեջ։ Այսինքն՝ եթե ոչ թե «Լիդիանն» է սխալվել, այլ այդ սխալը տեղի է ունեցել մեր օրենքների թերի լինելու պատճառով, մեր նախարարներն ու պաշտոնյաներն են շահագրգռված եղել և թույլտվություններ տվել, դա ներդրողի մեղքը չի։ Ու եթե պետք է օրենքներ փոխվեն, նաև այդ մասին պետք է հայտարարվի, որովհետև այսօր շատերին գայթակղում է ՀՀ օրենքների բարձիթողի վիճակը հանքարդյունաբերության ու էկոլոգիայի ոլորտում»,- նշեց միության նախագահը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ