20 09 2024

Ինչու է պարբերաբար հետաձգվում «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ն փոխանցումը ՀՀ կառավարությանը. Փաստինֆո

Ինչու է պարբերաբար հետաձգվում «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ն փոխանցումը ՀՀ կառավարությանը. Փաստինֆո

 

ՀՀ կառավարությանը «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի փոխանցման հետաձգումը պայմանավորված է տեխնիկական պատճառնելով։ Այս մասին ի պատասխան «Փաստինֆոյի» հարցման ի պատասխան հայտնել են ՀՀ էկոնեմիկայի նախարարությունից, սակայն չի մանրամասնում թե հատկապես ինչ տեխնիկական խնդիրների մասին է խոսքը։

Միաժամանակ ձգձգվում է նաև ընկերության կողմից հանքի շահագործումը։

Նշենք, որ կառավարության կողմից «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ն ընդունելու մասին հայտարարություն արվել էր դեռևս այս տարվա հունվարի 18-ին, բաժնետոմսերի հանձմունը սակայն արդն տևական ժամանակ է տեղի չի ունենում։ Հերթական հետաձգման արդյունքում որոշում էր կայացվել, որ փոխանցումը տեղի է ունենալու այս տարվա օգոստոսին, սակայն փոխանցման ժամկետը կրկին հետաձգվել է մինչև նոյեմբեր։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք հետաձգումը պայմանավորված է ընկերության բաժնետերերից մեկի կողմից միջազգային արբիտրաժային դատարան դիմելու հանգամանքով՝ մեզ հայտնել էին միայն, որ ոչ, պայմանավորված չէ։
Հիշեցնենք, որ դեռ այս տարվա մարտին «Փաստինֆոն» անդրադարձել էր Միջնորդ դատարանի մշտական պալատ (PCA) ընդդեմ ՀՀ կառավարության «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցի մասին։ Ընկերության բաժնետոմսերի կառավարությանը փոխանցման հայտարարությունը և հայցի մասին կառավարությանը տեղեկացնելու ժամկետները համընկնում էին՝ 2024 թ-ի հունվար։

Հայցը մուտքագրվել է 2023 թվականին և, ըստ էության, գտնվում է նախապատրաստական փուլում։ Հայցով ընկերությունը վիճարկում է ՀՀ կառավարության գործողությունները, ավելի ճիշտ՝ անգործությունը, ըստ որի՝ կառավարությունը չի կատարել իր պոզիտիվ պարտականությունը ու չի կանխել «Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի»-ի (Lydian International LTD ) աշխատանքների խոչընդոտմանն ուղղված քայլերը։

«Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի»-ն մինչև 2020թ. հուլիս ամիսը հանդիսացել է Լիդիան ընկերությունների խմբի մայր ընկերությունը և տիրապետել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերին։ Սակայն 2020 թվականի հուլիս ամսին զրկվել է ընկերության բոլոր բաժնետոմսերից։

Ինչպես հայտնի է, հենց այս ընկերությունն էր ձեռք է բերել և ներկայումս էլ ունի Վայոց Ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը (ընդերքօգտագործման իրավունքը)։ Ավելին՝ արդյունահանումն ապահովելու համար կատարել է մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում՝ ձեռնարկելով հանքի շահագործմանն ուղղված իրենից կախված բոլոր գործողությունները։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո՝ 2018 թվականի հունիսից, Ամուլսարի հանքավայրի ճանապարհները փակվել են ակտիվիստների կողմից՝ զրկելով Ընկերությանը հանքը շահագործելու բոլոր հնարավորություններից։ Իսկ նույն տարվա հուլիսին ՀՀ ՔԿ-ն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններն, իբր, դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ, իսկ 2021 թվականին հայտարարվեց հարուցված քրեական գործը կարճելու մասին։ Ասել է թե՝ 3 տարի շարունակվեց մտացածին հիմքերով հարուցված քրեական գործի քննությունը, որին զուգահեռ Ոստիկանությունն անտեսեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր տանող ճանապարհների փակումը վերացնելու և ընկերության կողմից ճանապարհների անխոչընդոտ օգտագործումն ապահովելու պահանջները։

Ամուլսարի հանքավայրի շահագործման անհնարինության հետևանքով Lydian International LTD (Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի) ընկերությունը սնանկացել է և 2020 թվականի սեպտեմբեր ամսին Ջերսիի դատարանի որոշմամբ սկսվել է լուծարման գործընթացը, որի արդյունքում ընկերությունը լուծարվել է։

Ընկերությունը 2018 թվականի հունիս ամսից սկսած առ այսօր զրկված է այդ հանքավայրում ընդերքօգտագործման իր իրավունքն իրականացնելու հնարավորությունից։ Միջնորդ դատարանի մշտական պալատում այսօր վիճարկվում են հենց կառավարության

Այս ամենի արդյունքում Հայաստանի պատմության մեջ միջազգային բորսայում ցուցակված առաջին բիզնեսի բաժնետերերը (Հայաստանի և տարբեր երկրների ֆիզիկական և իրավաբանական անձինք), որոնք ներդրել էին դրել շուրջ 150 միլիոն ԱՄՆ դոլար, զրկվել են իրենց բաժնետոմսերից, ժողովրդական լեզվով ասած, «գցվել են»։ Իսկ ՀՀ կառավարությունը դրա արդյունքում փորձում է դառնալ Ընկերության 12,5% բաժնետեր, ինչի մասին հայտարարվեց 2024 թվականի հունվարին։ Փորձագիտական շրջանակներում այս գործարքն արդեն գնահատվել է որպես «պետական ռեկետի» հերթական դրսևորում և ընկերության ոչ ոլոր բաժնետերերն են համաձայն ղեկավարության այս քայլի հետ. Նրանք կարծում են, որ 6 տարի հանքի շահագործումից զրկվելու հետևանքով միլիարդների վնաս կրած ընկերությունը ոչ թե բանժետոմսեր պետք է նվիրի կառավարությանը, այլ դատական կարգով փոխհատուցում պահանջի։

Մենք էկոնոմիկայի նախարարությանը նաև հարցրել էինք, թե արդյոք ի վերջո կառավարությունը թույլատրե՞լ է Ամուլսարի հանքի շահագործումը, և եթե այո, ապա երբ է նախատեսվում սկսել շահագործման աշխատանքները։ Ի պատասխան մեզ հայտնել էին, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր թույլտվությունները Ամուլսարի հանքի շահագործման համար։ Հանքի շահագործումը նախատեսված է շինարարական աշխատանքների ավարտից հետո։
Համացանցում առկա են վարչապետ Փաշինյանի հայտարարությունների դրվագները, երբ վերջինս հեգնանքով հայտարարում է, որ նախկինում հանքի շահագործումը հնարավոր չէր, իսկ հիմա արդեն հնարավոր է։ Վարչապետը չի դադարում նաև հպարտորեն հայտարարել, որ ոչ թե իրենք են խլում հանքարդյունահանող ձեռնարկությունների փայերը, այլ դրանց տերերը դրանք վերադարձնում են ժողովրդին՝ ի դեմս կառավարության։

Հարց է առաջանում, թե արդյոք տվյալ բիզնեսի մեջ ահռելի գումարներ ներդրած և դրանք կորցրած բաժնետերերի համար որևէ նշանակություն ունի, թե իրենց ներդրած գումարը հօդս ցնդելու արդյունքում, դրանք ում կանցնեն։ Այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը նվեր ստացավ Ընկերության բաժնետոմսերը, բոլորի մոտ հիմնավոր կասկածներ առաջացան այն կապակցությամբ, որ Կանադական բորսայից ընկերության ապացուցակավորման, լուծարման և բաժնետերերին գույքազրկելու ամբողջ նպատակը Հայաստանում դրա դիմաց բաժնեմաս ստանալն էր և այդ կասկածը թվում է չափազանց իրական։

Ստացվում է, կառավարությունում հույս ունեն, որ մինչև նոյեմբեր արբիտրաժային դատարանում վեճն հանգուցալուծված կլինի, մինչդեռ տարբեր փորձագետների գնահատմամբ, չափազանց մեծ է Կառավարության դեմ ներկայացված թե՛ ներպետական, թե՛ միջազգային հայցերի բավարարման հավանականությունը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ