ՀՀ կառավարությունը ձեռնպահ մնաց սեպտեմբերի 27–ը որպես հիշատակի օր սահմանելուց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ՝ չզեկուցվող փաթեթով։
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի փոփոխություններն առաջարկել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
ՀՀ կառավարությունն առաջարկել է ձեռնպահ մնալ օրենքում լրացումն անելուց, քանի որ հունվարի 28–ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը