Լրագրող Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ալիևը փակել է տալո՞ւ Հայաստանի հանքերը․
Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին հայտարարել է․ «Հայաստանի հանքարդյունաբերությունը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել Ադրբեջանի էկոլոգիական միջավայրի վրա։ Ներկայումս Հայաստանի տարածքով հոսող գետերի աղտոտումը, որոնց գետաբերանը գտնվում է մեր երկրի տարածքում, շարուանկվում է։ Դրանք աղտոտվում են հանքարդյունաբերության թափոններով, հատկապես Արաքսը և նրա Ողջի վտակը»։
Ալիևի ներկայացուցչի խոսքերը գրեթե մեկին մեկ կրկնում են որոշ հայ բնապահպան ակտիվիստների հայտարարությունները։ Մի ամիս առաջ նմանատիպ հայտարարություն լսեցի հայ ակտիվիստական շրջանակներից։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, խոսույթի ու ժամանակի նման սինխրոն համընկնումը։
Տպավորություն է, Հայաստանի հանքարդյունաբերությունը վարի տալու հարցում Ալիևի ու որոշ հայ բնապահպան կոչվածների շահերը մեկին մեկ համընկնում են։
Ալիևի վարչակարգը հետևողականորեն բոլոր ատյաններում աշխատանք է տանում Հայաստանի հանքարդյունաբերությունը պարալիզացնելու ուղղությամբ։ Եվ դա հասկանալի է, քանի որ թշնամական պետություն է, նպատակ է դրել վերացնել հայկական պետությունը։
Սակայն խիստ անհասկանալի է, թե փաստացի ջուր լցնելով ադրբեջանական ջրաղացին, ի՞նչ շահեր են հետապնդում որոշ հայ բնապահպան ակտվիստներ։
Իսկ մեր պաշտոնյանների կողմից Ադրբեջանին հակազդելու մասին խոսելը անգամ ծիծաղելի է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը