2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով (4.1%-ով) և 31.08.2018 թվականի դրությամբ կազմել 2 տրլն 731 մլրդ դրամ (կուտակված տոկոսները ներառված չեն):
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը.
«Ի գիտություն վիճակագրական տվյալները մանիպուլյացիայի ենթարկող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա մանիպուլյացիաները տեղեկատվական թեմա դարձնող լրագրող գործընկերների՝ 2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով (4.1%-ով) և 31.08.2018 թվականի դրությամբ կազմել 2 տրլն 731 մլրդ դրամ (կուտակված տոկոսները ներառված չեն):
2017 թվականի ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդների գծով ավանդատուների տոկոսային եկամուտները կազմել են 125 մլրդ դրամ (2018 թվականի ութ ամիսների ընթացքում՝ 78 մլրդ դրամ): Ներդրված ավանդների դիմաց գոյացած տոկոսային եկամուտները ավանդատուները հիմնականում բանկերից կանխիկացնում են: Ֆիզիկական անձ ավանդատուների գծով տոկոսային եկամուտները 2017 թվականին կազմել են 86 մլրդ դրամ, որի գծով վճարվել է 8.6 մլրդ դրամ եկամտահարկ (2018 թվականի ութ ամիսների ընթացքում` 56 մլրդ դրամ, իսկ վճարված եկամտահարկը՝ 5.6 մլրդ դրամ):
Իսկ ինչ վերաբերվում է արտարժույթի վաճառքին, ապա տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողներն անգամ գիտեն, որ ինտերվենցիաների մասին տեղեկատվությունը արտացոլված է լինում ՀՀ ԿԲ պաշտոնական հաշվետվությունում, որի համաձայն անցնող տարվա և նախորդ տարվա ընթացքում ՀՀ ԿԲ-ն արտարժույթ զուտով ոչ թե վաճառել է, այլ հակառակը գնել է. 2016 թվականին 29.3 մլն ԱՄՆ դոլար 2017 թվականին 100.6 մլն ԱՄՆ դոլար 2018 թվականի 9-ը ամիսների ընթացքում 44 մլն ԱՄՆ դոլար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը