Համաշխարհային առևտուրը կանգնած է մի շարք վտանգների առջև, որոնք առաջացել են մի քանի երկրների փոխադարձ մաքսատուրքերի սահմանման պատճառով։ Այս մասին Բեռլինում գերմանացի արդյունաբերողների համագումարի ժամանակ ելույթ ունենալով՝ հայտնել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազևեդուն, գրում է ТАСС-ը։
«Այս պահին բազմաթիվ տագնապալի ազդանշաններ կան: Հարաբերությունների շարունակական սրումը կարող է զգալի վտանգներ հրահրել կայունության, աշխատատեղերի և այն տնտեսական աճի համար, որը հիմա տեսնում ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ ոչ մի տարածաշրջան չի կարող խուսափել բացասական հետևանքներից, եթե իրավիճակը վատագույն սցենարով զարգանա:
Վերջին ամիսներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնը մի շարք քայլեր ձեռնարկեց միջազգային առևտրում հավասարակշռությունն իր օգտին փոխելու համար: ԱՄՆ-ն մարտին մաքսատուրք սահմանեց պողպատի և ալյումինի ներմուծման համար: Ամռանը ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք սահմանեց Չինաստանից 50 մլրդ դոլար արժեքով ապրանքների համար: Չինաստանն իր հերթին հայելային պատասխան տվեց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը