Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը МИР 24 հեռուստաընկերությանը տված հարցազրուցում ասել է՝ Վլադիվոստոկ մենք հասանք, այժմ պետք է Լիսաբոն հասնել և ընդհանուր տնտեսական տարածք ձևավորել, որպեսզի բիզնեսն իրեն հարմարավետ զգա:
«Մենք կողմ ենք ընդհանուր, գլոբալ տարածության ձևավորմանը՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ: Վլադիվոստոկ մենք հասել ենք, այժմ հարկավոր է Լիսաբոն հասնել, ձևավորել ընդհանուր տնտեսական տարածություն՝ առանց պատնեշների, առանց սահմանափակումների, առանց առգրավումների, այնպես, որ բիզնեսի համար հարմարավետ լինի»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ հիշեցնելով արդեն գոյություն ունեցող առևտրային համաձայնագրերի մասին խոսելով այնպիսիների մասին, որոնք նախատեսվում է կնքել առաջիկայում: Սարգսյանի խոսքով՝ այժմ բանակցություններ են ընթանում Հնդկաստանի և Եգիպտոսի հետ: Հերթում Իսրայելն ու Սինգապուրն են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը