08 09 2018

Որքա՞ն գումար են գնել-վաճառել Հայաստանի բանկերը

Որքա՞ն գումար են գնել-վաճառել Հայաստանի բանկերը

Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները։

USD          

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 66,547,738 ԱՄՆ դոլար  483.24դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  91,795,282 ԱՄՆ դոլար 484.61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:          

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 3,800,000 դոլարի առք և վաճառք 484,25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:          

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: 

EUR          

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 13,406,437 եվրո 560.15 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 17,361,755 եվրո 563,54 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:          

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: 

RUB          

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,303,186,420 ՌԴ ռուբլի 7.06 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 749,013,054 ՌԴ ռուբլի 7.14 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: 

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 79.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.5 մլն ԱՄՆ դոլար: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ