17 08 2018

ՀՀ կառավարությունը բանակցում է PayPal-ի հետ

ՀՀ կառավարությունը բանակցում է PayPal-ի հետ

ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում PayPal վճարային համակարգի հետ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության թվիթերյան պաշտոնական միկրոբլոգից։

«ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում PayPal–ի հետ, որ հայկական ընկերությունների կողմից վճարումների կատարման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծի»,-ասվում է հաղորդագրությունում։

Ներկայումս Հայաստանում գործում է միայն այն գործառույթը, որը թույլ է տալիս միջոցներ ուղարկել PayPal համակարգի միջոցով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ