Aysor.am-ը գրում է
ՀՀ կառավարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ակնկալվում է համաձայնեցնել աշխատանքային խմբի ստեղծումը, որը պետք է նախապատրաստի Ադրբեջանի ու Հայաստանի միջև Խաղաղության պայմանագիրը։
«Չունենք նման տեղեկություն։ Չենք մեկնաբանում։ Հանդիպման արդյունքներով կհրապարակվի համապատասխան հաղորդագրություն», -կայքին փոխանցել կառավարությունից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը