30 07 2018

ՀՀ ֆիզիկական անձանց անունով արտերկրից փոխանցվել է 23,7 մլրդ դոլար. ԿԲ

ՀՀ ֆիզիկական անձանց անունով արտերկրից փոխանցվել է 23,7 մլրդ դոլար. ԿԲ

ՀՀ ԿԲ-ն իրականացնում է ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված փոխանցումների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, որոնցից տարանջատվում են ոչ առևտրային նպատակով իրականացրած փոխանցումները:

Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

2004-2017 թթ. ընթացքում դեպի ՀՀ ֆիզիկական անձանց անունով արտերկրից փոխանցվել է 23,7 մլրդ ԱՄՆ դոլար, որից 18,2 մլրդ ԱՄՆ դոլարը եղել են ոչ առևտրային բնույթի փոխանցումներ:

Նշված ժամանակաշրջանում ընդհանուր փոխանցումների միջին տարեկան ներհոսքը կազմել է մոտ 1,7 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 6.6 %:

Ոչ առևտրային նպատակով իրականացված փոխանցումների դեպքում միջին տարեկան ներհոսքը կազմել է մոտ 1,3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 5.4 %:

2004-2017 թթ. ընթացքում ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից դեպի արտերկիր փոխանցվել է 11,6 մլրդ ԱՄՆ դոլար, որից 3,6 մլրդ ԱՄՆ դոլարը եղել են ոչ առևտրային բնույթի փոխանցումներ: Նշված ժամանակաշրջանում ընդհանուր փոխանցումների միջին տարեկան արտահոսքը կազմել է 0.8 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 5.8 %: Ոչ առևտրային նպատակով իրականացված փոխանցումների համար միջին տարեկան արտահոսքը կազմել է մոտ 0,3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 4.4 %:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ