28 07 2018

Որքա՞ն գումար են գնել-վաճառել Հայաստանի բանկերը

Որքա՞ն գումար են գնել-վաճառել Հայաստանի բանկերը

ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է հուլիսի 23-27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները:

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 100,447,509 ԱՄՆ դոլար  480.26 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  104,367,931 ԱՄՆ դոլար 481.49 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 14,700,000 դոլարի առք և վաճառք 481.11 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: 

EUR  

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,301,495 եվրո 558.96 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 20,496,147 եվրո 563.78 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: 

RUB         

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,612,905,499 ՌԴ ռուբլի 7.58 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 549,055,531 ՌԴ ռուբլի 7.67 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: 

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հուլիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33.6 մլն ԱՄՆ դոլար: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ