02 06 2018

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել խանութներով

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել խանութներով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Պատահական մտա «Քարֆուր» և տեսա այսպիսի վիճակ. ոչ մի թանկացում»: Ավելի ուշ վարչապետը մեկ այլ գրառում ևս արեց. «Շրջայց կատարեցի մի քանի խանութներում: Ամեն ինչ նորմալ է։ Ոմանք՝ էլի գերագնահատում են իրենք իրենց»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կոռուպցիոն բացահայտումներ էր արել «Ալեքս Հոլդինգ» ընկերությունում:

Սուպերմարկետներն էլ բաց նամակ էին գրել վարչապետին՝ անհանգստացած գյուղմթերքի հնարավոր թանկացմամբ:

Վարչապետն էլ դիմել էր հանրությանը՝ կոչ անելով բոյկոտել կոռուպցիոներներին:

Հունիսի 2-ին հայտարարություն տարածեց «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը. «Հարգելի հայրենակիցներ, մեր ընկերությունները  ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթեքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցավծ տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ ունենալով ապահովվել մանրածախ վաճառքի ցածր գները:

Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերդարձնում ենք նախկին մակարդակի, և դրանք անփոփոխ են: Պատրաստակամ ենք գործող օրենքների խստագույն պահպանմամբ շարունակել մեր հետագա գործունեությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ