02 06 2018

Որքա՞ն գումար են գնել-վաճառել բանկերը

Որքա՞ն գումար են գնել-վաճառել բանկերը

Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է մայիսի 28-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին տեղեկություններ։

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 70,658,490 ԱՄՆ դոլար  482.01դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  77,335,004 ԱՄՆ դոլար 483.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 12,650,000 դոլարի առք և վաճառք 483.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 14,026,022 եվրո 558.95 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14,850,007 եվրո 563.17 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,133,365,713 ՌԴ ռուբլի 7.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 546,953,372 ՌԴ ռուբլի 7.80 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Մայիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 68 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 94.5 մլն ԱՄՆ դոլար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ