14 03 2018

Ռուսական նոր ընկերություն է մուտք գործում հայկական ավիաշուկա

Ռուսական նոր ընկերություն է մուտք գործում հայկական ավիաշուկա

Ռուսական Red Wings ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)- Երևան- Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Չվերթների մեկնարկը կտրվի մարտի 18-ին, որոնք մինչև ապրիլի 02-ը կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ, իսկ ապրիլի 03-ից չվերթները կիրականացվեն շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ