Ամերիաբանկն ու BOGG PLC միջազգային ֆինանսական խումբն ավարտել են բանակցությունները, ըստ որի` Ամերիաբանկը կարող է միանալ ԲիօՋիՋի միջազգային խմբին։ Առջևում գործարքի հաստատումների փուլն է, իսկ մինչ այդ ԲիօՋիՋի ֆինանսական խմբի խորհրդի նախագահ Մել Քարվլը բանակցությունների բարեհաջող ավարտի առթիվ այց է կատարել Հայաստան։
Այցի շրջանակում Մել Քարվլը հարցազրույց է տվել, որի ժամանակ առավել մանրամասն ներկայացրել է BOGG ընկերությունը, խոսել հավանական գործարքի մանրամասների ու կարևորության մասին, տվել շարք հարցերի պատասխաններ․ օրինակ՝ ինչո՞ւ Հայաստան և ինչո՞ւ Ամերիաբանկ։
Մել Քարվլն անդրադարձել է նաև բանկային խոշոր խմբի անդամ դառնալու պարագայում Ամերիաբանկի և իր հաճախորդների համար բացվող նոր հնարավորություններին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը