«Մեր կանխատեսումների համաձայն, այս տարվա ընթացքում տնտեսական աճը կկազմի 6.9 տոկոս»,- մամուլի ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Մենք 1 տոկոս ավելացրել ենք մեր աճի կանխատեսումը՝ հիմնականում պայմանավորված շինարարության և ծառայությունների ոլորտի ավելի առաջանցիկ զարգացումներով»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Եվրասիական բանկի կանխատեսումներին, որ Հայաստան ժամանած միջազգային այցելուները կարող են լքել Հայաստանը, ինչը վատ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, Մարտին Գալստյանն ասաց, որ ոչ հավաստի տեղեկությունների համաձայն, որոնք որպես կանխատեսումներ են արվել, միջազգային այցելուները դեռ երկար կմնան Հայաստանում, քանի որ չեն ակնկալում, որ ռուս ուկրաինական հակամարտությունը կունենա արագ հանգուցոլուծում և իրենք կվերադառնանբնականոն հուն։
Ինչ վերաբերում է գնաճին, ԿԲ նախագահն ասաց, որ այն տարվա ընթացքում կլինի թիրախից որոշակիորեն ցածր. «Այսինքն, եթե մեր թիրախը 4 տոկոս է, մենք կանխատեսում ենք, որ այն կլինի ավելի ցածր։ Վերջին զարգացումների ընթացքում տեսնում ենք, որ ներմուծվող պարենային ապրանքների գները շատ ավելի կտրուկ են նվազում, քան նախկինում կանխատեսում էինք։ Բայց կա նաև չկարգավորվող ծառայությունների էական մաս, որը շարունակում է պահպանվել ավելի բարձր մակարդակում, քան մեր գնաճի թիրախն է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը