30 07 2024

Ոսկու վերարտահանումը հանած՝ արտահանման ծավալը նվազել է 15,6 տոկոսով, իսկ ներմուծման ծավալը՝ 10 տոկոսով



Այո, արտահանման և ներմուծման մասով անկման միտումը կա, բայց 2023-ը սպեցիֆիկ տարի է եղել, որովհետև վերարտահանման ծավալը ընդհանուր տնտեսական գործունեության մեջ բավականին մեծ է եղել: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ եթե հանում ենք ոսկու վերարտահանման մասը, ստացվում է, որ Հայաստանում արտահանման ծավալը նվազել է 15,6 տոկոսով, իսկ ներմուծման ծավալը՝ 10 տոկոսով:

«Եթե նորմալ ժամանակների հետ ենք համեմատում, մեր արտահանման և ներմուծման ծավալներն այս պահի դրությամբ շատ ավելի բարձր են, քան նախորդ տարիների ընթացքում»,-ասաց նա:

Հարցին՝ եթե համարենք, որ վերարտահանման հնարավորությունները չկան, կարելի՞ է ասել, որ կվերադառնանք 2022-ի հունվարի ցուցանիշներին, ԿԲ նախագահը պատասխանեց. 

«Մենք չենք վերադառնա այն մակարդակին, որն ունեցել ենք 2019 կամ 2020 թվականներին, կլինենք ավելի բարձր մակարդակների վրա»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ