09 06 2023

Ֆինանսների փոխնախարարը խորը հարցերը ոտքի վրա չի քննարկում, մանավանդ որ իր ոլորտը չէ



 

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին լրագրողները խորհրդարանում տվեցին մի քանի հարց՝ ռուսական ընկերությունների վճարումների արգելափակման, ամերիկյան պատժամիջոցների, Սոչիում քննարկված՝ ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի մասին համաձայնագրի, ԱՄՆ դեֆոլտի մասին, բայց բոլոր հարցերի պարագայում էլ աաց, որ իր ոլորտը չէ և չպպատասխանեց՝ նշելով․ «Նման հարցերը պատշաճ վերլուծության, հետազոտության կարիք ունեցող հարցեր են, և լուրջ չէ այդ կարգի խորը հարցերը այսպես ոտքի վրա և ոչ պրոֆեսիոնալ միջավայրում քննարկել: Դուք գերագնահատում եք իմ տեղեկացվածության կամ պրոֆեսիոնալիզմի մակարդակը: Ես սիրողական պատասխաններ չպետք է տամ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ