Մինչև բուն ելույթին անցնելը ես ցանկանում եմ ներողություն խնդրել, հատկապես 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների հարազատներից և այդ պատերազմում վիրավորված մեր հերոս տղաներից՝ այս երկու օրվա տեսարանների համար: ԱԺ-ում այսօր այս խոսքերով է սկսել իր ելույթը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
«Եվ հատկապես բոլորիս անունից ուզում եմ ներողություն խնդրել Գեղամ Նազարյանից, ով այսօր ամբողջ օրն անցկացրել է հիվանդանոցներում և մաղթել իրեն շուտափույթ ապաքինում:
Ես ուզում եմ նաև ներողություն խնդրել իմ զավակներից և իրենց հասակակիցներից և ցանկանում եմ, որ իրենք երբեք չկրկնօրինակեն այն, ինչ այս երկու օրվա մեջ իրենք տեսել են ուղիղ եթերներում»:
Ելույթի բուն բեվանդակությանն անդրադառնալով Արմեն Գևորգյանը նշեց․
«Մեզ մոտ առաջադեմ մտքի համազգային գաղափարի , ինչպես նաև մարդկային կապիտալի դեֆոլտ է։ Մեր երկրում հաստատվում է իբրև օրենքի դիկտատուրա, մեր պետության հարատև անվտանգ և կայուն զարգացման հիմնական գրավականը պետք է փնտրել մեր երկրի սահմաններից ներս»,-նշեց պատգամավորը։
Իր խոսքում Արմեն Գևորգյանը քաղաքական մեծամասնությանը հիշեցրեց, որ ընդդիմությանն էլ է նույն ժողովուրդը ձայն տվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը