ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը հարկման քաղաքականությունը պետք է լինի հարստությունը հարկելու տրամաբանությամբ. Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ քննարկվում էր գույքահարկի հարցը. «Անցել է մեկ տարի, որևէ փոփոխություն այդ մասով չեմ տեսնում: Անուղղակի հարկերը դեպի տանելով՝ մարդկանց սոցիալական վիճակն եք վատթարացնում: Շքեղության հարկի հնարավորություն կա, նաև առանձնատները հարկեք, որոնք անհասկանալի ծագման են, շքեղ մեքենաների անհասկանալի ծագման հարկումը, որդյոք այս մասով քննարկում իրականացնո՞ւմ եք»:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ասաց, որ համաձայն է՝ պետք է հարկվի հարստությունը։ Այս տեսանկյունից, ըստ Պողոսյանի, հիմա կառավարությունում քննարկումներ են անցկացվում, որոնք արդեն իսկ մտել են գործնական դաշտ։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը