24 07 2020

Ունենալու ենք 550 մլրդ-ի պակասորդ՝ երկրի 3 ամսվա ողջ ապրուստը․ Արթուր Դանիելյան

Ունենալու ենք 550 մլրդ-ի պակասորդ՝ երկրի 3 ամսվա ողջ ապրուստը․ Արթուր Դանիելյան

 «Ադեկվադ»-ի հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է․

«Օրերս աչքովս մի նյութ ընկավ, որտեղ վերնագրում ՊԵԿ նորանշանակ ղեկավարը պնդում էր, որ հարկային եկամուտները հավաքվում են ըստ պլանավորվածի: Բնականաբար ես միանգամից մտածեցի, որ դա նշանակում է, որ լուրջ պրոբլեմ կա ու հարկերը չեն կարում հավաքեն: Ասի մտնեմ տեսնեմ ինչքանով է ենթադրությունս համապատասխանում իրականությանը: Ստեղից ներքև ներվերից թույլերին առաջարկում եմ չկարդալ: Դեմից զգուշացնում եմ:

Ուրեմն, հենց էդ նույն ՊԵԿ-ի` պաշտոնական կայքից բեռնված հաշվետվություններով տեսնում եմ, որ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում վճարվել է 661,2 միլիարդ դրամ հարկ ու տուրք, մինչդեռ նախորդ տարվա նույն հատվածում վճարվել էր 697,7 միլիարդ: Այսինքն, էս տարի առաջին կիսամյակում արդեն 5,2% նվազում ունենք անցած տարվա նկատմամբ: Հիմա բացատրեմ` սա ինչ ա նշանակում:

Մեր 2020 թվականի բյուջեով նախատեսված է 1 տրիլիոն 855 միլիարդի ծախս անել, ըստ ամենայնի բյուջեի փաստացի եկամուտները լինելու են մոտ 1,3 տրիլիոն: Այսինքն, մենք ունենալու ենք 550 միլիարդի պակասորդ: 550 միլիարդը մեր երկրի երեք ամսվա ապրուստն ա: Սաղ ապրուստը: Բանակից մինչև թոշակ: Կոպիտ ասած` պատկերացրեք, որ հոկտեմբեր, նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսներին պետությունը փակվում է ու բան չի անում` աշխատավարձ չի տալիս, թոշակ չի տալիս, գնումներ չի անում: Նման դեպքերի համար Սերժ Սարգսյանը ժամանակին մոտ 2 միլիարդ դոլարի պահուստ էր թողել, բայց էդ պահուստներին ձեռք տալն էլ անհետևանք չի կարա մնա: Եթե պահուստներով որոշեն բյուջեի ճեղքը կարկատեն, պահուստի մնացած մասը կգնա դրամի փոխարժեքը ստաբիլացնելու ու տրաքող բանկերը փրկելու վրա: Իսկ մենք դեռ արտաքին պարտք ունենք մարելու...

Վստահ եմ Ջանջուղազյանն արդեն շեֆին զգուշացրել ա, որ դեֆոլտի շեմին ա պետությունը, բայց նույն Ջանջուղազյանը պիտի հասկանա, որ եթե նա Դավիթ Անանյանի պես արագի մեջ չթռնի նավից, հենց իրեն է «շեֆը» մեղավոր հանելու, վերջիվերջո մի նախկին մնացուկ էլ նա է, չէ՞:

Հ.Գ. էս կառավարության հետ գործ ունենալու մի լավ կանոն կա՝ ինչ լսում ես դրա հակառակը ենթադրի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ