26 08 2022

Կսարքեն մատի փաթաթան ու կասեն՝ մենք թոշակները բարձրացրել ենք․ Արթուր Խաչատրյան



«Մեր առաջարկած նախագծով բարձրացնում էինք այնքան, որ թոշակառուները, նպաստառուները և աշախտողները կարողանային  գոնե բարեկեցության նվազագույն մակարդակին հասնել ։  1900 դրամով, իհարկե, որևէ բանի չեն կարողանա հասնել , ուղղակի կսարքեն մատի փաթաթանմ, մատ կթապահարեն կասեն՝   մենք թոշակները բարձրացրել ենք։ Մեր գործընկերներից Թադևոս Ավետիսյանն ու Աղվան Վարդանայնը՝  նվազագույն աշախտավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու  օրենսդրական նախաձեռնություններով են հանդես եկել ։ Իշխանության և իշխող ուժի վարքագիծը, նաև այդ դրվագներում, ԱԺ-ն վարկաբեկելու , քանդելու հերթական քայլն էր,  այն առումով, որ մենք առաջարկում էինք ԱԺ լիագումար նիստի ժամանակ բովանդակային քննարկում կազմակերպեն, որպեսզի մենք կարողանանք հիմնավորենք, թե ինչու ենք առաջարկել մինչև 100 000 դրամով  բարձրացնել կենսաթոշակները, իսկ  օրվա իշխանություններն ամեն ինչ արեցին,  որպեսզի այդ հարցն օրակարգ չմտնի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ