18 03 2022

Առողջապահության նախարարությունը երևի մինչև վերջ էլ չկարդաց ՍԴ որոշումը․ Արամ Վարդևանյան



ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում,  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ, երեկ  դասախոսությամբ է հանդես եկել   ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ «Պետության իրավական անվտանգություն. ի՞նչ խնդիրների են բախվում իրավունքը և օրենքը ՀՀ-ում» թեմայով։  Պատգամավորի հիմնական խոսքից հետո  ներկաները տարբեր հարցեր ուղղեցին ․ դասախոսությունն ընթացավ՝  ինտերակտիվ հարցուպատասխանով։ Ներկաներից մեկը, ՊՇՌ թեստավորման և ԱՊՊԱ-ի օրինակներով փորձեց պարզել՝  սահմանադությամբ նախատեսված քաղաքացու  իրավունքի և օրենքով նախատեսված պարտականության կատարման հակասությունը ։  Ի պատսխան Արամ Վարդևանյանը նշեց ․

  «ՊՇՌ թեստերի ամենամեծ խնդիրներից մեկը համաչափությա սկզբունքն էր։  Համաչափությունը, եթե այսպես բնութագրեմ,  արդյո՞ք այն պարտականությունը, որ դնում են մարդու վրա, հետապնդվող նպատակի հետ համաչափ է։ ՊՇՌ թեստերի պարբերականությունը, որը պետք է կատարվեր, ու այն ծախսը, որը դրա համար պետք է կատարվեր  և ամեն մարդու հաշվին, այդ թվում  նկատի ունենալով սոցիալ-տնտեսական պայմանները Հայաստանում, աբսուրդի էր հասնում։  ԱՊՊԱ-ի դեպքում այդ աստիճան անհամափաչափություն առկա չէ»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Կրկին մանրամասնելով ՊՇՌ թեստավորման հետ կապված խնդիրները, Արամ Վարդևանյանը հատկանշեց․

«Եթե նկատել եք , վերջին շրջանում, ռուս-ուկրաինական լարվածության պայմաններում , կարծես թե եվրոպական ոչ մի երկիր այլևս չի հիշում կորոնավիրուսային համավարակի մասին , սա, որպես ցավալի հանգամանք եմ  նշում, որովհետև  ինքս կողմ չեմ եղել պարտադիր պատվաստմանը․  ի դեպ, եթե նախատեսվեր պարտադր պատվաստում, դա ևս հակասահմանադրական էր լինելու , որովհետև պատվաստումները չեն կարող լինել պարտադիր, բայց մյուս կողմից ես հասկանում էի, որ ՊՇՌ թեստերը նման «դրակոնյան» մեթոդներով կիրառելը  դա հանգեցնում է նրան, որ մարդուն  պատվաստվելու  այլընտրանք չթողնես։ ՍԴ-ն, ըստ էության, իրավիճակին արձագանքեց, այլ հարց է , որ առողջապահության նախարարությունը,  երևի թե, մինչև վերջ էլ  չկարդաց այդ որոշումը»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ