Մենք նորից դիմում ենք ՄԱԿ-ին առաջին հերթին մեզ Արցախ վերադարձնելու համար, 2-րդ, եթե Արցախ չեն կարողանալու վերադարձնել, մեզ Հայաստանում տեղավորեն: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուր Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը:
«Մեզ ասում են վերադարձեք, բայց դուք տեսնում եք Խրամորթում ինչ է կատարվում: Մենք պետք է մնանք այստեղ այնքան ժամանակ մինչև մեզ հնարավորություն տրվի Հադրութն ազատագրելու համար ռազմական գործողությունների մասնակցենք, որովհետև դա է միակ ճանապարհը»,- ասաց նա ընդգծեց, որ հավաքվել են ՄԱԿ-ի դիմաց, որովհետև ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը