Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության շենքը ենթարկվել է ավիահարվածների։Այս մասին կիրակի օրը հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, գրում է interfax.az կայքը։
«Օդային հարվածների հետևանքով լրջորեն վնասվել է Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության շենքը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ վնասվել է հյուպատոսարանի աշխատակցին պատկանող մեքենան: «Հյուպատոսության աշխատակիցները չեն տուժել, այժմ գտնվում են անվտանգ վայրում»,- ասված է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը