03 01 2020

Տասնյակ հազարավոր իրանցիներ փողոց են դուրս եկել



Տասնյակ հազարավոր իրանցիներ սգում են լեգենդար գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի մահը Բաղդադում։ Նրանք  դուրս են եկել երկրի քաղաքների փողոցներ ԱՄՆ ավիահարվածների պատճառով նրա զոհվելուց մի քանի ժամ հետո։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պենտագոնը հաստատել է, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ