28 11 2019

Թուրքիան ռազմական գործողություններ էր ծրագրել Հայաստանի դեմ․ Nordic Monitor

Թուրքիան ռազմական գործողություններ էր ծրագրել Հայաստանի դեմ․ Nordic Monitor

Ստոկհոլմում գործող «Nordic Monitor»-ում «Թուրքիան Հայաստանի դեմ ռազմական գործողություններ էր ծրագրել» վերնագրով հոդված է հրապարակվել, որում նշվում է, որ թուրքական ԶՈւ՝ «Ալթայ» անունով ռազմական գործողության պլանից էջեր են անհետացել, և Թուրքիայի գլխավոր շտաբին ներկայացված գաղտնի զեկույց-փաստաթուղթը, որի կրկնօրինակը ձեռք է բերվել կայքի կողմից, փաստում է պլանի՝ դեռևս ուժի մեջ լինելը:

«2016 թ. մայիսի 23-ով թվագրված և Օպերացիաների ղեկավարության կողմից գլխավոր շտաբին ներկայացված զեկույց-փաստաթուղթը ներառում էր որոշ էջեր, որոնցում նշվում էր, որ Հայաստանի դեմ ծրագրվում է «Օղուզթուրք» օդային հարձակման գործողությունը,  սակայն այդ էջերն անհետացել են: Բացահայտումն արվել է Վերահսկվող փաստաթղթերի բյուրոյում նախագծի վերանայման ժամանակ ՝ Անկարայի «Աքընջը» ռազմաբազայի գլխավոր հրամանատարության կողմից»,- նշում է Բոզքուրթը:

Ըստ տեսչության կողմից ներկայացրած հակիրճ գրության՝ գաղտնի պլանը վերջնական տեսքի է եկել 2001 թ.-ի հուլիսի 13-ին: Այն պատրաստվել է 2-րդ մարտավարական օդուժի հրամանատարության կողմից։

Գրության մեջ նշվում է, որ գործողությունների ծրագիրը դեռևս վավեր է, և ընդգծվում է, որ խախտումը բացասական ազդեցություն չի ունենա Թուրքիայի զինված ուժերի  «ALTAY» հրահանգի վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ