ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Դեր Զոր նահանգի աս-Սուսա գյուղի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ, գրում է РИА Новости-ն՝ հղում տալով սիրիական ռազմական աղբյուրին:
«Այսօր կոալիցիայի ավիացիան մշտապես ռմբակոծում է խաղաղ բնակիչների տները՝ այդ քայլով օգնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը», - նշել է սիրիական ռազմական աղբյուրը:
Սիրիայի պետական հեռուստատեսությունը, իր հերթին հղում տալով տեղական աղբյուրներին, հայտնել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին, տուժողների հստակ թիվը չի հաղորդվել։
Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն երկուշաբթի հայտարարել էր, որ ամերիկամետ զորամիավորումներիը կարողացել են վերահսկողություն հաստատել Եփրատ գետի ափի երկայնքով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը