19 02 2022

Դոնբասից ավելի քան 10 հազար մարդ ժամանել է Ռոստով

Դոնբասից ավելի քան 10 հազար մարդ ժամանել է Ռոստով

Ավելի քան 10 հազար մարդ արդեն լքել է Դոնբասը, հայտնում է ТАСС-ը: Փետրվարի 19-ին՝ 10.00-ի դրությամբ, Ռուսաստանի սահմանը հատել է 10356 մարդ՝ 4527 Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 5806 Ուկրաինայի քաղաքացի, 23 օտարերկրացի։

Փետրվարի 18-ին ՉԺՀ-ի եւ ԴԺՀ-ի ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը եւ Դենիս Պուշիլինը հայտարարել են հանրապետությունների բնակիչներին Ռուսաստանի տարածք, մասնավորապես, Ռոստովի մարզ տարհանելու մասին ՝ կապված մարտական գործողությունների աճող սպառնալիքի հետ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ