19 10 2020

Թուրք-ուկրաինական ԱԹՍ-ներ են պատրաստում Ղարաբաղում, Ղրիմում և Դոնբասում պատերազմների համար․Независимая газета

Թուրք-ուկրաինական ԱԹՍ-ներ են պատրաստում Ղարաբաղում, Ղրիմում և Դոնբասում պատերազմների համար․Независимая газета

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Թուրքիա ցույց տվեց, որ Կիևը պատրաստ է խորը ռազմական ինտեգրման Անկարայի հետ: Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության տվյալների համաձայն՝ Թուրքիայի հետ կնքվել է փաստաթղթերի մի փաթեթ, որը թուրքական ընկերություններին հնարավորություն է տալիս ուկրաինական պաշտպանության հետ համատեղ մասնակցել հեռանկարային զենքերի և ռազմական տեխնիկայի մշակումներին և արտադրությանը: Զելենսկին հայտարարել է, որ Կիևը հույս ունի իր սևծովյան հարևանի հետ համագործակցել շարժիչների արտադրման, ՀՕՊ համակարգերի զարգացման, նավաշինության և անօդաչուների արտադրության ոլորտում, գրում է Независимая газета-ն։

Հարվածային ԱԹՍ-ների ծրագրերի համատեղ զարգացումը նման ռազմատեխնիկական համագործակցության ամենահեռանկարային ուղղությունն է: Ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի կողմից կիրառվող թուրքական Bayraktar TB2 դրոնները արդյունավետություն են ցուցաբերում: Ուկրաինացի քաղաքական գործիչների գնահատմամբ՝ դրանք կարող են կիրառվել նաեւ Դոնբասում եւ Ղրիմում «տարածքային ամբողջականության վերականգնման հարցով գործողություններում»:


«2019-ին Ուկրաինան թուրքական Baykar Makina ընկերությունից արդեն ձեռք է բերել հարվածային Bayraktar TB2 անօդաչուներ: Անցկացվել են դրանց փորձարկումները, որոնք հաջող են անցել: Սակայն Դոնդասում դրանք չեն կիրառվել: Իսկ 2020թ. հոկտեմբերի սկզբին «Укрспецэкспорт» ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Նոզդրյան արդեն հայտնել է, որ Ուկրաինան մտադիր է գնել Թուրքիայից ևս 48 հարվածային օպերատիվ-տակտիկական Bayraktar TB2 անօդաչուներ և սկսել դրանց համատեղ արտադրությունը, այդ նպատակների համար արդեն հարմար վայր է որոնվում»,-նշում է հեղինակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ