22 02 2022

Արցախի ԱԺ նախագահը ողջունում է Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման մասին Պուտինի որոշումը

Արցախի ԱԺ նախագահը ողջունում է Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման մասին Պուտինի որոշումը

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին որոշումը։

«Կարծում ենք նման ճանաչումը հիմք կհանդիսանա արտաքին սպառնալիքներից ԴԺՀ և ԼԺՀ բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովմանը և միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։

Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով»,-նշված է տարածված հաղորդագրությունում։

Նշենք նաև, որ այս պահին Արցախի ԱԺ նախագահի աշխատասենյակում ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընթանում է խորհրդակցություն, որի արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ