«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդայանն իր ելույթում հիշեցնելով վարչապետի խոսքը նշեց․
«Հնչեց քիչ առաջ արտահայտությունը բառացի․ « 1991թ-ի ԱՊՀ համաձայնագրով, որը վավերացվել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից, երկու երկրները ճանաչել են միմյանց սահմանները», սխալ եք ասում սահմանները չեն ճանաչվել , այլ բանի հետ եք խառնում։ Երբբ լսում եմ ինչպես եք պատասխանում հարցերին ու արձագանքում զգացմունքային կերպով, հասկանում եմ, թե բանակցություններն ինչու են այս վիճակում»,-ասաց պատգամավորը՝ արձագանքելով վարչապետի խոսքին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը