Հարություն Հարությունյանը գրում է․
Ակնհայտ է, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին իշխանությունները չկարողացան իրենց կամքը թելադրել, հետևաբար դիմում են հին ու փորձված մեթոդի օգնությանը:
Ամեն ինչ շատ պարզ է: Բախշիյանին մեկուսացնում են , որպեսզի նրա փոխարեն իրենց սրտի դատավորի նշանակեն: Խնդիրը Մանվել Փարամազյանի, Մենուա Հովսեփյանի և Աշոտ Մինասյանի հետագա դատավարությունները չմարդի սրտով տանելն է: Նման փորձ արդեն մի անգամ արել են, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանի գլխին սարքեցին ու գործի քննությունը հանձնեցին Աննա Դանիբեկյանին:
Եւ այս անօրինականությունների հիմնական պատվիրատուն Հայաստանում Եվրոմիության դեսպան Անդրեա Վիկտորինն է, քանզի նա համառորեն «չի տեսնում» կամ որ ավելի ճիշտ է՝ խրախուսում է փոքրիկ բռնապետիկի «եվրոպական» նկրտումները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը