26 01 2022

Դեմոկրատական հեղափոխություն արեցին, բայց մարդկանց ազատ խոսքի համար դատում են․ սյունեցի



 

Մենք հույսներս չենք կորցնում, հավատում ենք արդարադատությանը, հավատում ենք, որ պետք է արդար դատավճիռ կայացվի ու դատարանի դահլիճից Աշոտ Մինասյանն ազատ արձակվի։ Գորիսում դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Մինասյանին սատարող սյունեցիներից մեկը։

«Արդարադատության խորհրդանիշը կշեռքն է, չէ՞, հիմա ես մտածում եմ, որ արդարության նժարն ավելի ծանր է, ու դատավորները պետք է հաշվի առնեն ու ազատ արձակեն»։ 

Սյունեցիներից մեկն էլ նշեց․ «Մարդ սկի բացասական կողմ էլ չունի, որ կշեռքի մյուս նժարին դրվի։ Այդ մարդը լրիվ արդար է, թե ինչի համար են ձերբակալել, ոչ ոք տեղյակ չէ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ